Հղիություն, ծննդաբերություն
|
Աբորտ (հղիության արհեստական ընդհատում)

Եթե պատրաստվում եք ընդհատել հղիությունը, ջանացեք հետևանքները հասցնել նվազագույնի։ Որպեսզի աբորտից հետո առավելագույնս նվազեցնել բարդությունների առաջացման ռիսկը անհրաժեշտ է...
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ |
||
ԱԲՈՐՏ
|
||
Հղիության առաջին իսկ կասկածի դեպքում (դաշտանի ուշացում) դիմե՛ք գինեկոլոգին, մի՛ հետաձգեք, թանկ է յուրաքանչյուր օրը։ | ||
Երբեք մի մտածեք ինքնուրույնաբար ազատվել հղիությունից։ | ||
Մինչ որոշում կայացնելը, մեկ անգամ ևս ծանր ու թեթև արեք։ | ||
Խորհրդակցե՛ք բժշկի հետ, թե հղիության ընդհատման որ եղանակն է առավել անվտանգ։ | ||
Ընդհատելով հղիությունը, դուք ռիսկի եք ենթարկում ձեր առողջությունը, ապագա մայրությունը և ձեր կանացի երջանկությունը։ Յուրաքանչյուր կրկնակի վիրահատություն բազմակի անգամ մեծացնում է այդ ռիսկը։ | ||
Աբորտից հետո | ||
Աբորտից հետո բարդությունները լինում են երկու տեսակի` վաղ և ուշ։ | ||
Վաղ բարդություներ | ||
Վաղ բարդություններն առաջանում են աբորտի ժամանակ կամ անմիջապես հետո։ Դրանք են` |
||
արգանդի պատերի ամբողջականության խախտում (պերֆորացիա` թափածակում) և պատռվածք, որոնք բերում են` | ||
խոշոր անոթների վնասման, | ||
միզապարկի և աղիների վնասվածքի, | ||
պերիտոնիտի, | ||
արյունահոսության։ | ||
Արգանդի պարանոցի վնասվածք, որն արտահայտվում է դրա հետագա անբավարարությամբ, ինչն էլ իր հերթին բերում է հղիության կրելախախտի։ | ||
Արյան մակարդունակության խաթարում։ | ||
Պտղաձվի մնացորդների կասեցում արգանդի խոռոչում` հետագա արյունահոսությամբ, վարակահարությամբ, որի պատճառով կատարվում է արգանդի խոռոչի կրկնաբար քերում։ | ||
Սեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդությունների սրացում։ | ||
Ուշ բարդություններ | ||
Սեռական օրգանների բորբոքային հի- վանդություններ։ | ||
Հորմոնային խանգարումներ։ | ||
Էնդոմետրիոզ։ | ||
Չբերություն։ | ||
Հաջորդ հղիության ընթացքի բարդություն (ուշաժամկետ վիժում, արտարգանդային հղիություն)։ | ||
Հաջորդ հղիությունների և ծննդաբերու- թյունների ընթացքի բարդություններ (մեծանում է մեռելածնության և նորածինների հիվանդությունների հաճախությունը)։ | ||
Ավելանում է ֆոնային և չարորակ հիվանդությունների (կրծքագեղձերի, արգանդի լորձաթաղանթի և պարանոցի) վտանգը։ | ||
Որպեսզի աբորտից հետո առավելագույնս նվազեցնել բարդությունների առաջացման ռիսկը անհրաժեշտ է հետևել. | ||
մարմնի ջերմաստիճանին, | ||
սեռական ուղիներից արտադրության բնույթին և քանակությանը, | ||
աղիների և միզապարկի ժամանակին դատարկմանը, | ||
ընդհանուր ինքնազգացողությանը։ | ||
Ինչի մասին պետք է հիշել | ||
Աբորտից հետո բարձր է բարդությունների առաջացման հավանականությունը, որոնցից շատերը կարող են դրսևորվել մի քանի տարի անց։ | ||
Կանանց մեծամասնության մոտ բեղմնավորման ունակությունը վերականգնվում է աբորտից 11-14 օր անց, որը կարող է բերել նոր հղիության։ | ||
Ինչպես խուսափել կրկնակի աբորտի վտանգից |
||
Հոգ տարեք հակաբեղմնավորման մասին անմիջապես աբորտից հետո։ | ||
Խորհրդակցեք ձեր գինեկոլոգի հետ, որպեսզի նա ընտրի Ձեզ համար առավել անվտանգ և արդյունավետ բեղմնա- կանխման մեթոդը։ |
||
Ըստ Առողջապահության Համաշխար- հային Կազմակերպության տվյալների ամեն օր աշխարհում տեղի են ունենում 910.000 բեղմնավորումներ, որոնց կեսը չպլանավոր- ված են և քառորդն էլ` անցանկանալի։ Եթե հաշվի առնենք անցանկալի և չպլանավորված բեղմնավորումների քանակը, ապա պարզ կդառնա, թե ինչու են ողջ աշխարհում ամեն օր կատարվում հղիության 150.000 ընդհա- տումներ։ Մոտավոր հաշվարկներով ամեն տարի աշխարհում 46 մլն հղիություններ ավարտվում են արհեստական ընդհատմամբ։ |
||
Ամեն տարի 70.000 կանայք մահանում են ոչ անվտանգ աբորտների հետևանքով, անհայտ թվով կանայք տառապում են բարդություններից։ | ||
Եթե հղիությունը ընդհատվել է մեկ անգամ, հերթական հղիությունը բարդանում է կանանց 26%-ի մոտ, եթե երկու անգամ` մինչև 32%-ի մոտ, իսկ երեք և ավելի անգամի դեպքում` մինչև 41%։ | ||
Կանգ առե՛ք։ | ||
Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները մեր կամեցողության և ընտրության հետևանքն են։
Կատարե՞լ աբորտ… Լա՛վ մտածեք… |
||
Պատրաստել են` Կ.Կ.Առուստամյանը Ն.Օ.Բասենցյանը ՄՄԱՊԳՀԿ, Մաշտոցի 22 www.morevmankan.am |

|
Մեդ-Պրակտիկ
20.07.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Լավ մտածեք նման քայլի դիմելուց առաջ, հղիության արհեստական ընդհատումը բացասական է անդրադառնում կնոջ առողջության վրա: Եթե այնուամենայնիվ Ձեր որոշումը հստակ է, հարկավոր է դիմել նեղ մասնագետի` միջամտության համար, տնային պայմաններում հակացուցված է որևէ միջոցառում անելը:




Ani
18.06.2015




ANJELA
17.01.2014




Tarev
13.01.2014




Մեդ-Պրակտիկ
14.12.2013
Հարգելի Ռուզանն, եթե պտուղը նույնպես ռեզուս-բացասական է, սրսկման կարիք ընդհանրապես չի լինում, իսկ եթե պտուղը ռեզուս-դրական է եղել, սրսկումը պակասեցնում է հետագա հղիությունների ժամանակ բարդությունների առաջացման հավանականությունը:




Ռւզաննա
11.12.2013




Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն